15:34 | 07.08.15 | Նորություններ | 4612

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ռոումինգի նոր սակագներ է սահմանել

Օգոստոսի 7-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներն Ավստրիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Գերմանիայում, Չեխիայում եւ Ֆրանսիայում ռոումինգում գտնվելիս կարող են ստանալ զանգեր եւ «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգահարել Հայաստան՝ 55 դրամ/րոպե սակագնով:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաճելի եւ անմոռանալի հանգիստ է մաղթում իր բաժանորդներին` հնարավորություն ընձեռելով ավելի ցածր սակագներով ցանկացած պահի կապի մեջ լինել հարազատների հետ եւ կիսվել վառ տպավորություններով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նախկինում նշված երկրներում գտնվելիս ռոումինգում մուտքային զանգերի սակագինը կազմում էր 260 դրամ/րոպե, իսկ «Զանգ Հայաստան» ծառայության սակագինը՝ 390 դրամ/րոպե: