18:00 | 30.06.15 | Նորություններ | 3825

«Յուքոմ»-ն աջակցում է Երեւանում անցկացվող մեդիահամաժողովին

Այսօր ավարտվել է «Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարելավման նպատակով» Երեւանում անցկացվող միջազգային մեդիա-ֆորումը, որի հիմնական աջակից եւ պաշտոնական գործընկերն էր «Յուքոմ» ընկերությունը:

«Յուքոմ» ընկերության փոխտնօրեն Արամ Բարսեղյանը ներկայացրել է ընկերության ներդրումը Հայաստանում հեռահաղորդակցման ոլորտի զարգացաման գործում եւ խոսել հեռանկարների մասին: 

«Յուքոմ»-ը, մասնավորապես, առաջարկել է մշակել գլոբալ համապետական քաղաքականություն ֆիզիկական ենթակառուցվածքների համակարգային լուծման վերաբերյալ, որը կօգնի հեռահաղորդակցման օպերատորներին ավելի հեշտ կառուցել ցանցը եւ իրենց ծառայություններն առավել հասանելի դարձնել լայն հասարակությանը: