15:50 | 19.06.15 | Նորություններ | 1590

Բացվել է «Վիքիմեդիա Հայաստան»-ի երեւանյան գրասենյակը

Այսօր Երեւանում բացվել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակը՝ Արշակունյաց 2 հասցեում (Մամուլի տուն):

Գրասենյակի բացմանը մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը շրջել է գրասենյակում, ծանոթացել «Վիքիմեդիա Հայաստան»-ի գործունեությանը եւ առաջիկա ծրագրերին:

Գրասենյակի կոնֆերանս-սրահում նախագահը մասնակցել է Հայաստանում վիքի նախագծերի զարգացմանը վերաբերող հարցերի քննարկմանը:

Բացման մասնակիցները դիտել են «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի եւ «Վիքիմեդիա Հայաստան»-ի համագործակցության արդյունքները ներկայացնող տեսանյութ:

«Վիքիմեդիա Հայաստան»-ի նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը եւ զարգացումը Հայաստանում ու տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը: