14:07 | 19.06.15 | Նորություններ | 3463
Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում կայացել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի բացման համերգը:
Փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, որն աջակցում է նախաձեռնությանը 2006-ից:
«Հաճելի է տեսնել, որ համագործակցության տասը տարիների ընթացքում «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնը դարձել է կայացած, սպասված եւ անչափ կարեւոր իրադարձություն մեր երկրի մշակութային կյանքում: Սա եւս մեկ ապացույց է, որ միավորելով հավատը եւ նվիրված աշխատանքը՝ կարելի է իրականությունն ավելի գեղեցիկ եւ լուսավոր դարձնել: ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի մասնակիցներին մաղթում է փայլուն ելույթներ, խանդավառ հանդիսատես եւ հաճելի տպավորություններ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այս տարի փառատոնը կանցկացվի հունիսի 18-ից հուլիսի 4-ը: