Այսօր Orange-ը նոր առաջարկ է ներկայացրել ինտերնետ ծառայությունների իր բաժանորդների համար:
Այսուհետ Orange-ի ինտերնետ ծառայություններին 18 ամսով միանալու դեպքում` բաժանորդներն ընդմիշտ կստանան ամսական 5 ԳԲ գերարագ ինտերնետ եւ կկարողանան 21.6Մբ/վ Ինտերնետ Հիմա մոդեմը ձեռք բերել 1 դրամով՝ 5000 դրամ ամսավճարի դիմաց:
Իրենց ամսական գերարագ ինտերնետի ներառված ծավալը սպառելուց հետո այս բաժանորդները կարող են օգտվել մինչեւ 512 Կբ/վ արագությամբ անսահմանափակ ինտերնետից կամ ակտիվացնել «Գերարագ ինտերնետ 24 ժամ» տարբերակը:
Առաջարկը հասանելի է նաեւ Orange-ի ինտերնետ ծառայությունների առկա այն բաժանորդներին, որոնք չունեն ընթացիկ պարտավորություն:
«Orange-ը շարունակում է ջանքեր գործադրել գերարագ ինտերնետ ծառայությունները հայ բնակչության համար առավել մատչելի դարձնելու ուղղությամբ: Ի լրումն գերարագ ինտերնետի ներառված 5ԳԲ ծավալի՝ այս հատուկ առաջարկի բաժանորդները կարող են ակտիվացնել մեր նոր «Գերարագ ինտերնետ 24 ժամ» տարբերակը եւ մեկ ամբողջ օրվա ընթացքում վայելել անսահմանափակ ինտերնետ՝ ընդամենը 200 դրամով, նրանք կարող են նաեւ միանգամայն անվճար օգտվել գերարագ ինտերնետից գիշերային ժամերին»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: