14:53 | 17.06.15 | Նորություններ | 3352

Beeline-ը նախաձեռնել է «Երեւանյան շքամուտքեր» Street Art ծրագիրը

«Beeline ինտերնետ» ծառայությունը հասանելի է Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն եւ Հարավ-Արեւմտյան թաղամաս վարչական շրջաններում: 

Ավան եւ Նոր Նորք համայնքների երկու շենքում, որտեղ «Beeline ինտերնետ» ծառայությանը միացել են ամենամեծ թվով բաժանորդներ, Beeline-ը եւ ImYerevan.com պորտալը բարեկարգել եւ նկարազարդել են շքամուտքերը: Ծրագիրը ստացել է «Երեւանյան շքամուտքեր» Street Art անվանումը: 

«Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետն արագորեն զարգանում է, եւ մենք այժմ ակտիվորեն աշխատում ենք Երեւանի բոլոր շրջաններում այն գործարկելու ուղղությամբ: Կարճ ժամանակահատվածում հազարավոր բաժանորդներ նախապատվություն տվեցին Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետին, եւ ընկերությունը որոշեց անակնկալ մատուցել իր բաժանորդներին: Մենք նկարազարդեցինք եւ բարեկարգեցինք բնակելի շենքերի շքամուտքերը եւ նախատեսում ենք շարունակել այս ծրագիրը այն շրջաններում եւ այն շենքերում, որոնց բնակիչները կընտրեն մեր ընկերության որակյալ գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Շքամուտքերի ձեւավորման նկարազարդումների պատրաստման համար օգտագործվել են հայ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի գեղարվեստական մոտիվները, ինչպես նաեւ քաղաքի պատմական եւ տեխնոլոգիական զարգացման գաղափարը: