17:29 | 12.06.15 | Նորություններ | 1190

Թվային նոր հեռանկարներ՝ ԵՄ-ՀՀ հարաբերություններում

Թվային միասնական շուկան կարող է համագործակցության նոր հեռանկարներ եւ հնարավորություններ ստեղծել ԵՄ-Հայաստան հարաբերություններում:

Այս մասին նախօրեին Լյուքսեմբուրգում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ, Թվային միասնական շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիփը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հանդիպմանը:

Կողմերը պայմանավորվել են ընդլայնել եւ խորացնել ԵՄ-ՀՀ հարաբերությունները՝ Թվային միասնական շուկայի նախաձեռնության շրջանակում: 

Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարը ԵՄ հանձնակատարին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Արմթեք» բարձր տեխնոլոգիաների գլոբալ համաժողովին` ՏՏ ոլորտի ձեռքբերումներին անմիջականորեն ծանոթանալու նպատակով: