14:27 | 12.06.15 | Նորություններ | 3784

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «Ջան-ջան ամսական» ծառայությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդներն այսուհետ հնարավորություն ունեն ակտիվացնելու «Ջան-ջան ամսական» ծառայությունը եւ սակագնային պլանի ներսում մեկ ամիս շարունակ կատարելու անսահմանափակ զանգեր՝ վճարելով ֆիքսված գումար:

Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *707*30# հրահանգը: Ակտիվացման արժեքը՝ 1000 դրամ/ամիս: Ծառայության գործողության ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում ժամկետն ավտոմատ երկարացվում է, հակառակ դեպքում՝ ծառայությունն ապաակտիվացվում է:

««Ջան-ջան» ծառայության օգտվելու նոր տարբերակն առավել քան երբեւէ մատչելի է դարձնում շփումը մարզերի բնակիչների միջեւ: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատարի համար առաջնահերթ է ոչ միայն մարզերի ամենահեռավոր բնակավայրերում հուսալի կապի ապահովումը, այլեւ մարզերի բնակիչների համար ձայնային եւ ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելն առավել հարմարավետ դարձնելը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ջան-ջան» ծառայությունից օգտվող բաժանորդները շաբաթ եւ կիրակի օրերին Երեւանից նույնպես կարող են կատարել անսահմանափակ թվով զանգեր սակագնային պլանի ներսում: