14:46 | 12.06.15 | Նորություններ | 3946
Beeline-ում գործում է հաճախորդների սպասարկման +37480000612 անվճար հեռախոսահամարը ռոումինգում գտնվող բաժանորդների համար:
Նշված հեռախոսահամարով Beeline բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային համակարգի բաժանորդները կարող են անվճար ստանալ խորհրդատվություն, ինչպես նաեւ տեղեկատվական եւ տեխնիկական աջակցություն:
«Սկսվում է ամառային արձակուրդների շրջանը, եւ մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի բաժանորդները նույնիսկ Հայաստանից դուրս գտնվելիս զգան Beeline ծառայություններից օգտվելու պարզությունը եւ հարմարավետությունը: Հաճախորդները ռոումինգից կարող են կապ հաստատել մեր օպերատորների հետ իրենց հետաքրքրող ցանկացած հարցով` չանհանգստանալով զանգի տարիֆիկացման մասին: Beeline ծառայությունների կատարելագործման գործում նույնիսկ սահմանները մեզ համար խոչընդոտ չեն հանդիսանում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հաճախորդների սպասարկման +37480000612 հեռախոսահամարին անվճար զանգեր կարող են կատարել ԼՂՀ, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա, Իտալիա, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան երկրների տարածքում` Karabakh Telecom, Beeline, Kyivstar, Wind Italy օպերատորների ցանցերում ռոումինգ ծառայությունից օգտվող բաժանորդները։