15:46 | 11.06.15 | Նորություններ | 1776

Kaspersky Lab-ը՝ հաքերային հարձակման թիրախ

Kaspersky լաբորատորիան հաքերային հարձակման է ենթարկվել, որի հետեւանքով հաքերներին հաջողվել է մուտք ստանալ վերջինիս ներքին ֆայլերին:

Այս մասին ընկերությունը հայտնել է իր կորպորատիվ բլոգում:

Kaspersky Lab-ում վստահ են, որ հարձակման հետեւում կանգնած է այլ պետություն: Տեսակետ կա, որ հարձակումը նպատակ է ունեցել որոշակի տեղեկատվություն հասցնել երրորդ կողմի:

Ընկերությունում նշում են, որ հաքերներն այդպես էլ չեն կարողացել գողանալ ամենակարեւոր ֆայլերը: Հետեւաբար, բոլոր կարեւոր տեղեկությունները պաշտպանված են, եւ իրենք ի զորու են դիմագրավելու նմանատիպ սպառնալիքների:

Լաբորատորիան հարձակման նպատակը պայմանավորում է ընկերության նորագույն տեխնոլոգիական նվաճումները բացահայտելու փորձով՝ նշելով, որ հաքերները դրանք գողանալու ցանկություն են ունեցել:

Kaspersky-ն հաքերային հարձակմանն անգամ անվանում է տվել՝ Duqu 2.0՝ ի պատիվ Duqu հայտնի վիրուսի, որը 2011թ. օգտագործվել է Իրանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի դեմ հարձակումներում: Նշվում է, որ ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս հաքերներն օգտվել են Microsoft-ի սոֆթի խոցելիությունից: