15:46 | 03.06.15 | Նորություններ | 3131
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) շրջանակում իրականացված սոցիալական ներդրումների 2014թ. բյուջեն:
Ընդհանուր առմամբ, 2014թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2 045 000 000 դրամ է հատկացրել սոցիալական ներդրումների իրականացման նպատակով՝ հետեւյալ ոլորտներում՝
1. Կրթություն – 670 008 000 դրամ,
2. Մշակույթ – 690 800 000 դրամ,
3. Շրջակա միջավայրի պաշտպանություն, բնապահպանական իրազեկում ու կրթություն – 190 000 000 դրամ,
4. Առողջապահություն – 237 792 000 դրամ,
5. Համայնքային զարգացում – 135 000 000 դրամ,
6. Սպորտի եւ առողջ ապրելակերպի խրախուսում –121 400 000 դրամ:
2014թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաեւ ստանձնել է մի շարք այլ նախաձեռնությունների եւ ծրագրերի, ինչպես օրինակ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի, Երեւան քաղաքի 2796-ամյակին նվիրված հանդիսությունների, Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին նվիրված միջոցառումների, «Մեծ չեմպիոններ» եւ «100 վայրկյան» նախագծերի հովանավորությունը՝ տրամադրելով շուրջ 252 000 000 դրամ:
Ամփոփելով, ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ կորպորատիվ պատասխանատվության ոլորտում եւ հովանավորչական ծրագրերի շրջանակում ընկերության կողմից 2014թ. իրականացվել է 2 297 000 000 դրամի ներդրում: