18:03 | 02.06.15 | Նորություններ | 987

Սիրիահայ գործարարների մասին տեղեկությունները` Siramark.am-ում

«Այո» բազմաֆինանսավորման հարթակը եւ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը համատեղ նոր ինտերնետ-հարթակ են մշակել` www.siramark.am, որը նպատակ ունի օգնել Հայաստան ժամանած սիրիահայերին՝ զբաղվելու գործարարությամբ:

Siramark - Syrian Market (սիրիական շուկա) անվանմամբ նորաստեղծ կայքի միջոցով կարելի է տեղեկություններ գտնել սիրիահայ փախստականների բիզնեսների վերաբերյալ:

Տեղեկությունները պարունակում են կոնտակտային տվյալներ, գործարարի մասին ինֆորմացիա, լուսանկարներ կամ տեսանյութեր նրա բիզնեսի վերաբերյալ։