18:00 | 26.05.15 | Նորություններ | 4063

«Ռոստելեկոմ»-ը Հայաստանում ամփոփել է լրագրողական մրցույթի արդյունքները

«Ռոստելեկոմ»-ի՝ Երեւանի կենտրոնում տեղակայված գրասենյակում այսօր ամփոփվել են լրագրողների շրջանում անցկացված՝ «Տեխնոլոգիաներ կյանքի համար-Ինտերնետ լույսի արագությամբ» խորագիրը կրող մրցույթի արդյունքները։

Հաղթող է ճանաչվել հեռուստալրագրող Հայկուհի Ասատրյանը։

Ընկերությունում նշել են, որ մրցույթը ռուսաստանյան լրագրողների շրջանում շուրջ չորս տարվա պատմություն ունի, եւ հայաստանյան լրագրողների մասնակցությունը մրցույթին հաղորդել է միջազգային կարգավիճակ։ Հայաստանում այն մեկնարկել է 2014թ․ դեկտեմբերին։

Միջոցառման ընթացքում ամփոփելով արդյունքները՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանն ընդգծել է ՏՏ ոլորտի մասին հանրությանն իրազեկման կարեւորությունն ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը, որ դրսեւորում են հայաստանյան լրագրողներն այս հարցում։

Նա մրցանակներ եւ պատվոգրեր է հանձնել բոլոր մասնակիցներին:

Հաղթողը համառուսաստանյան մրցույթի մյուս մասնակիցների հետ միասին հունիսին կայցելի Մոսկվա, որտեղ կհայտարարվեն նաեւ աշնանը Չինաստան մեկնող ռուսաստանյան լրագրողների անունները։

Աշնանը հաղթող լրագրողների պատվիրակությունը կայցելի Չինաստանի Շենչժեն քաղաքում Huawei ընկերության գլխամաս։