16:59 | 26.05.15 | Նորություններ | 4516

«Դ-Լինկ»-ը Beeline-ին ճանաչել է ամենահաճախորդամետ ընկերություն

Ցանցային եւ հեռահաղորդակցության սարքավորումների համաշխարհային արտադրող «Դ-Լինկ» ընկերությունը Beeline-ին ճանաչել է որպես «Հայաստանի ամենահաճախորդամետ ընկերություն նորարարությունների ոլորտում»:

Համատեղ մամլո ասուլիսի ընթացքում «Դ-Լինկ» ընկերության փոխնախագահ Թոմաս Հուանգը, «Դ-Լինկ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանը եւ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը լրագրողներին ներկայացրել են երկարաժամկետ համագործակցության մանրամասները, ինչպես նաեւ Beeline ցանցի հետագա արդիականացման ծրագրերը:

Մասնավորապես, ընկերությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել օպտիկամանրաթելային կապի ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման եւ սպառողներին տրամադրվող սարքավորումների հեռահար կառավարման հարցերին:

«Beeline-ը տարիներ շարունակ ներդրել է նորագույն տեխնոլոգիաներ ավելի նոր եւ որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով։ Բարձր գնահատելով ընկերության մոտեցումը նորարարությունների ներդրման, բիզնեսի զարգացման եւ ապագա ծրագրերին՝ մենք ուրախությամբ հանձնում ենք այս պատվոգիրը Beeline-ին՝ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի անվերապահ առաջատարին»,- ասել է Թոմաս Հուանգը:

«Մեզ համար շատ հաճելի եւ պարտավորեցնող է նման գնահատականի արժանանալը ցանցային սարքավորումների համաշխարհային արտադրողի կողմից` մի ընկերության, որի տեխնոլոգիաների եւ ծրագրային ապահովման հիման վրա են աշխատում հեռահաղորդակցության շատ ցանցեր ամբողջ աշխարհում: Մեր բաժանորդներին հետագայում եւս որակյալ, պարզ եւ հարմար ծառայություններ տրամադրելու նպատակով Beeline-ը կշարունակի համագործակցությունը «Դ-Լինկ»-ի հետ ժամանակակից որակյալ ցանցային սարքավորումներ ձեռք բերելու գործում»,- իր հերթին ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանում Beeline-ի եւ «Դ-Լինկ»-ի լայնամասշտաբ համագործակցությունը սկսվել է 2008թ., երբ «Դ-Լինկ»-ը սկսել է ցանցային սարքավորումների ներկրումը ADSL ցանցի կառուցման համար, որի հիման վրա Հայաստանում գործարկվել է Hi-Line ծառայությունը: Նշված ծառայության բաժանորդ է հանդիսանում հանրապետությունում լայնաշերտ լարային ինտերնետի բաժանորդների մեծամասնությունը:

Այսօր «Դ-Լինկ»-ը եւ Beeline–ը համագործակցում են FTTB տեխնոլոգիայի զարգացման ոլորտում: «Դ-Լինկ»-ի ցանցային եւ վերջնական սպառողական սարքավորումների հիման վրա Beeline բաժանորդներին հասանելի է դառնում «Beeline ինտերնետ» ծառայությունը: 

Այս պահին Beeline ցանցում օգտագործվում է «Դ-Լինկ»-ի շուրջ 5000 միավոր ցանցային սարքավորում: