17:42 | 13.05.15 | Նորություններ | 3511

Beeline-ն ամփոփել է 2015թ. 1-ին եռամսյակի արդյունքները

Beeline-ն ամփոփել է 2015թ. 1-ին եռամսյակի ֆինանսական եւ գործառնական արդյունքները:

Ընկերությունում նշել են, որ հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով՝ Հայաստանում Beeline-ի բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցում է 790 հազ-ը, ինչը 13%-ով գերազանցում է 2014թ. 1-ին եռամսյակի նույն ցուցանիշը:

2015թ. 1-ին եռամսյակում բաժանորդների արտահոսքը կազմել է 9.6%, ինչը 1.4%-ով պակաս է 2014թ. 1-ին եռամսյակի նույն ցուցանիշից:

Beeline բջջային ինտերնետից օգտվող բաժանորդների թիվը 1 տարվա ընթացքում աճել է 4.5%-ով, իսկ յուրաքանչյուր բաժանորդի կողմից սպառվող տրաֆիկի միջին ծավալը միեւնույն ժամանակահատվածի համար աճել է 58%-ով: 

«Տարվա սկիզբը Beeline-ի համար նշանավորվեց բջջային կապի բաժանորդների բազայի աճով, հաճախորդների արտահոսքի կրճատմամբ, բջջային ինտերնետի սպառման եւ այն օգտագործողների թվի աճով: Այս ամենը, ինչպես նաեւ երկրորդ եռամսյակն անընդմեջ հաճախորդների սպասարկման որակի ցուցանիշի (NPS) աճը, որը ցույց է տալիս մեր ծառայություններն երաշխավորելու հաճախորդների պատրաստակամությունը, խոսում է այն մասին, որ Beeline-ը զարգանում է Հայաստանում հեռահաղորդակցության բիզնեսի ժամանակակից միտումներին համընթաց: Ամփոփելով եռամսյակի արդյունքները` կարելի է ասել, որ Beeline-ը Հայաստանում ոչ միայն համապատասխանում է շուկայի զարգացման համաշխարհային միտումներին, այլ նաեւ բաժանորդներին առաջարկում է որակյալ, պարզ եւ հարմար ծառայություններ, որոնցից նրանք պատրաստ են օգտվել եւ երաշխավորել դրանք իրենց ծանոթներին եւ հարազատներին»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ֆիքսված կապի ծառայություններից ստացված ընդհանուր եկամուտը տարվա կտրվածքով նվազել է 11%-ով, ինչը ընկերությունը պայմանավորում է ծառայության նկատմամբ պահանջարկի նվազման գլոբալ միտումով:

2015թ. 1-ին եռամսյակում Beeline-ի կատարած կապիտալ ներդրումները կազմել են $2 մլն, ինչը կրկնակի գերազանցում է 2014թ. 1-ին եռամսյակի նույն ցուցանիշը:

«Beeline-ը 2-րդ եռամսյակն անընդմեջ նաեւ գրանցում է սպառողների նվիրվածության եւ հաճախորդների սպասարկման որակի ցուցանիշի աճ»,- նշել են ընկերությունում։