10:42 | 09.04.15 | Նորություններ | 1082

Facebook-ը գործարկել է Messenger-ի դեսքթոփային տարբերակը

Facebook Messenger-ն այժմ հասանելի է առանձին վեբ հավելվածի տեսքով:

Խոշորագույն սոցցանցի չաթային գործիքը հասանելի է բրաուզերների մեծ մասում: Նորույթը կհետաքրքրի նրանց, ովքեր ցանկանում են շփվել ընկերների հետ՝ առանց ուշադրություն դարձնելու այն ամենին, ինչը տեղի է ունենում սոցցանցի հիմնական էջում:

Միաժամանակ՝ ընկերությունը վստահեցնում է, որ չի ցանկանում Facebook.com-ին զրկել հաղորդագրությունների փոխանակման գործառույթից, ինչը տեղի է ունեցել սոցցանցի մոբայլ հավելվածների դեպքում: Այն օգտատերերը, որոնց Facebook-ում հետաքրքրում են միայն զրույցները, կարող են օգտվել չաթի վեբ տարբերակից՝ այցելելով messenger.com: Ներկայում կայքում շփումը հասանելի է միայն որոշ երկրներում եւ անգլալեզու օգտատերերի համար:

Facebook-ի դեսքթոփային տարբերակը կներառի հավելվածի գործառույթների մեծ մասը, այդ թվում՝ վճարումների կատարումը:
 
Հիշեցնենք, որ վերջերս Facebook-ը հայտարարել էր Messenger-ը հարթակի վերածելու մասին՝ թույլ տալով ծրագրային մշակման մասնագետներին ստեղծել ներկառուցված ծրագրեր: