16:41 | 03.04.15 | Նորություններ | 4978

Հայաստանում Beeline-ի ֆինանսական տնօրեն կնշանակվի Դինա Նուրպեիսովան

Beeline-ը հայտարարում է, որ որոշում է կայացվել ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնում նշանակել Դինա Նուրպեիսովային:

Այս պաշտոնում նա կփոխարինի Կարեն Կարապետյանին, որը որոշում է կայացրել շարունակել կարիերան այլ ընկերությունում: 

Դինա Նուրպեիսովան 3 տարի շարունակ աշխատել է որպես ֆինանսական տնօրեն Ղազախստանում Beeline-ի դուստր ընկերությունում, որտեղ նա պատասխանատու է եղել ֆինանսատնտեսական ղեկավարման համար:

«Ողջունում եմ Դինային մեր ընկերությունում եւ մաղթում նրան ու ֆինասնական տնօրինության ամբողջ թիմին հաջողություններ աշխատանքում եւ նպատակների իրագործում: Ֆինանսական գործառնության պրոֆեսիոնալ ղեկավարումը եւ ֆինանսական գործընթացների գրագետ կազմակերպումը բաժանորդների հավատարության բարձրացմանն ուղղված «Պարզ, հարմար, հաճախորդի համար» ռազմավարության իրագործման կարեւորագույն պայմաններից է»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ մեկնաբանելով նշանակումը:

«Beeline-ի պրոֆեսիոնալ եւ ուժեղ աշխատակազմի հետ մենք կշարունակենք աշխատել մեր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ»,- իր հերթին ասել է Դինա Նուրպեիսովան:

Դինա Նուրպեիսովան մասնագիտությամբ ինժեներ-տնտեսագետ է: Ունի ֆինանսական ոլորտի տարբեր ղեկավար պաշտոններում աշխատելու ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ: Նրա ձեռքբերումների թվում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներդրումների ներգրավման, գործառնական արդյունավետության բարձրացման, ֆինանսական հաշվառման` IFRS-ի վերափոխմանն ուղղված նախագծերի իրագործումը, ինչպես նաեւ իրավաբանական անձանց վերաձեւակերպման գործընթացների կազմակերպումը: