Աղվերանում ապրիլի 4-10-ը լիբանանահայ ուսուցիչների եւ լրագրողների համար կկազմակերպվի Վիքիպեդիայի դասընթաց:
Դասընթացը կազմակերպվում է «Վիքիմեդիա Հայաստան»-ի կողմից՝ Արեւմտահայերեն Վիքիպեդիայի զարգացման ծրագրի շրջանակում:
Այն նպատակ ունի Վիքիպեդիայի համակարգողներ պատրաստել Լիբանանում, որոնք կզարգացնեն արեւմտահայերեն Վիքիպեդիան եւ կտարածեն Վիքիպեդիայի մասնակցության գաղափարները եւ գործիքների տիրապետումը Լիբանանում։
«Վիքիմեդիա Հայաստան»-ի առաջնահերթ խնդիրներից է խթանել համացանցում հայերեն բովանդակության եւ Հայաստանի մասին օտար լեզուներով բովանդակության զարգացումը՝ Վիքիպեդիայի եւ քույր վիքի նախագծերի օգնությամբ:
Արեւմտահայերեն Վիքիպեդիայի զարգացման հիմքը դրվել է 2014թ. Վանաձորի Վիքի ճամբարի ընթացքում։ 2015-ից «Վիքիմեդիա Հայաստան»-ը համագործակցում է «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ»-ի հետ: