18:04 | 02.04.15 | Նորություններ | 3523
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության աշխատակիցների Ավագ ուրբաթն ավանդաբար ոչ աշխատանքային օր է:
Այս տարի Ավագ ուրբաթը նշվում է ապրիլի 3-ին:
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից եւ ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնները ուրբաթ օրը կգործեն իրենց կանոնավոր ժամերին, իսկ զանգերի կենտրոնը կիրականացնի շուրջօրյա սպասարկում: