17:34 | 02.04.15 | Նորություններ | 3481
Beeline-ը հայտարարում է «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում ակցիայի անցկացման մասին:
Մինչեւ 2015թ. մայիսի 31-ը ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կավելանա եւ կկազմի 300-ից մինչեւ 9000 դրամ: Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին:
«Եթե բաժանորդի հաշվեկշիռը մոտ է զրոյին, իսկ տվյալ պահին հաշիվը լիցքավորելու հնարավորություն չկա, ապա մենք առաջարկում ենք օգտվել «Վստահության րոպեներ» ծառայությունից: Մենք ժամանակավորապես կլիցքավորենք հաճախորդի հաշիվը նրա դիմումի հիման վրա: Beeline-ը ոչ միայն իր հաճախորդներին առաջարկում է առավելագույնս պարզ եւ հարմար ծառայություններ, այլեւ հոգ է տանում, որպեսզի նույնիսկ հաշվի նվազագույն մնացորդի դեպքում հաճախորդները շարունակեն մնալ կապի մեջ եւ օգտվել մեր ծառայություններից»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կախված է վերջին երեք ամիսների ընթացքում բաժանորդի կողմից ծառայությունների համար ծախսված գումարից:
«Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ռոումինգում` հավաքելով *141# հրահանգը: Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է ՀՀ տարածքում, իսկ ռոումինգում գտնվելիս այն բաժանորդին կտրամադրվի 7 օր ժամանակահատվածով: Նշված ժամանակահատվածի ավարտից հետո «Վստահության րոպեներ»-ի գումարն ավտոմատ կերպով կգանձվի բաժանորդի հաշվեկշռից, նույնիսկ եթե հաշվի վրա միջոցներ դեռ չկան:
Ծառայությունը տրամադրվում է այն անձանց, ովքեր ավելի քան 3 ամիս հանդիսանում են Beeline-ի բաժանորդ։