Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը մարտի 27-ին կնքել են փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրի համաձայն՝ Dasaran կրթական ծրագրի կայքում ստեղծվելու է «Հոգեւոր անկյուն» պաշտոնական էջը, որի շնորհիվ աշակերտները կհամալրեն իրենց գիտելիքները հոգեւոր-ճանաչողական տեղեկատվությամբ, կծանոթանան Հայ առաքելական եկեղեցու դերին, եկեղեցական տոներին, հատուկ արարողություններին:
Հուշագիրը նախատեսում է նաեւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից տարեկան կտրվածքով լավագույն ցուցանիշներ գրանցած աշակերտներին հնարավորություն ընձեռել դառնալու մասնակիցը «Մեկ օր Մայր Աթոռում» խորագրով ինտերակտիվ շրջայցի: