Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը
17:07 | 27.03.15 | Նորություններ | 4080
Beeline-ը հայտարարում է «Կողք կողքի» նոր ծառայության գործարկման մասին Beeline բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար:
«Կողք կողքի» ծառայությունը հնարավորություն է ընձեռում ամսական վճարելով 190 դրամ 30 օրվա ընթացքում կատարել անսահմանափակ թվով զանգեր դեպի ԼՂՀ բջջային եւ ֆիքսված ցանցեր 13,9 դր/րոպե սակագնով:
«Beeline-ը, առաջարկելով հաճախորդներին պարզ եւ հարմար ծառայություններ, շարունակաբար զարգացնում եւ կատարելագործում է դրանք՝ չմոռանալով լավագույն գնի մասին։ «Կողք կողքի» նոր առաջարկը մեր հերթական քայլն է ուղղված հաճախորդների զանգերը դեպի Արցախի բջջային եւ ֆիքսված ցանցեր էլ ավելի շահավետ դարձնելուն»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Կողք կողքի» ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *190# USSD-հրահանգը, իսկ ապաակտիվացնել` *191#: Ծառայության ակտիվացման պահից 30 օր հետո բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում ծառայությունն երկարացվում է եւս 30 օրով, եւ հաշվից գանձվում է համապատասխան ծառայության ամսավճարը: Բաժանորդը կարող է ցանկացած պահի անջատել ծառայությունը` օգտվելով անջատման հրահանգից: