12:51 | 24.03.15 | Նորություններ | 907

Instagram-ը գործարկել է կոլաժների ստեղծման սեփական հավելվածը

Instagram-ը գործարկել է նոր՝ Layout հավելվածը, որը թույլ է տալիս լուսանկարներով կոլաժներ ստեղծել:

Instagram-ի բլոգում տեղադրված հայտարարության համաձայն՝ Layout-ի օգնությամբ կարելի է տարբեր կոլաժներ ստեղծել, իսկ լուսանկարների որոնումը հեշտանում է «Դեմքեր» (Faces) գործառույթի շնորհիվ. հավելվածը կարող է օգտատիրոջ ալբոմից գտնել բոլոր այն լուսանկարները, որոնցում պատկերված են մարդիկ:

Կոլաժի ստեղծման համար օգտատերը կարող է փոխել լուսանկարների տեղը, մեծացնել դրանք, կարգավորել չափերը: Բացի այդ, հնարավոր է հայելային էֆեկտներ ստեղծել՝ շրջելով լուսանկարները:

Հաջորդ գործառույթը «Ֆոտո կրպակն է» (Photo Booth), որը թույլ կտա միանգամից մի քանի կադր անել, որոնք անմիջապես կհայտնվեն օգտատիրոջ կոլաժային հարթակում:

Layout-ն առայժմ հասանելի է միայն iOS սարքավորումների համար, իսկ Android տարբերակը ընկերությունը խոստանում է թողարկել առաջիկա ամիսներին:

Այս պահին Layout-ը հասանելի է ոչ բոլոր երկրներում: