15:25 | 26.01.15 | Նորություններ | 3548

Beeline-ը կորպորատիվ ծառայություններ է մատուցում ՀՀ նախագահի աշխատակազմին

Beeline-ը հայտարարում է կորպորատիվ ինտերնետի եւ բջջային կապի ծառայությունների մատուցման մի շարք մրցույթներում հաղթելու մասին։

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ վերջին ամիսների ընթացքում Beeline-ի ծառայություններն ընտրել են ՀՀ նախագահի աշխատակազմը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Վերահսկիչ պալատը, Ազգային անվտանգության ծառայությունը, բնապահպանության, մշակույթի նախարարությունները, Սահմանադրական դատարանը, «Հայաէրոնավիգացիա»-ն, Շտապօգնությունը եւ այլն։

«Beeline–ը խոշոր բիզնեսի վստահությունը ձեռք է բերում իր գործընկերների հանդեպ պատասխանատու մոտեցմամբ, ինչպես նաեւ ցանցի տեխնոլոգիական արդիականացմամբ։ Հեռահաղորդակցության շուկայում օրեցօր ավելանում է որակյալ կապի ծառայությունների պահանջը: Կապի որակի, ցանցի հուսալիության եւ նորարարական տեխնոլոգիաների զարգացման շարունակական բարելավումների շնորհիվ՝ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատոր Beeline-ը մշտապես արժանանում է խոշոր բիզնեսի վստահությանը: Այս ամենը եւս մեկ անգամ հաստատում է այն, որ մեր ծառայությունները ոչ միայն պարզ են եւ հարմար, այլեւ ձեռնտու»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline բջջային կապի բաժանորդների ընդհանուր թիվը 2014թ. 3-րդ եռամսյակում գերազանցել է 800 հազ-ը, իսկ ֆիքսված կապի լայնաշերտ ինտերնետինը՝ 150 հազ-ը։