Beeline-ը կրկին ընդլայնում է GSM եւ 3G ցանցերի ծածկույթը Երևանում եւ վեց մարզերում:
Նոր՝ 3G բազային կայաններ են տեղադրվել Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերում: Բջջային ցանցի ծածկույթը բարելավվել է նաեւ Երեւանում ու Արարատի մարզում՝ GSM կայանների տեղադրման շնորհիվ:
«Աշխատելով «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո` մենք գիտակցում ենք, որ ծառայություններից օգտվելու հարմարավետությունը հնարավոր չէ ապահովել առանց որակյալ բջջային կապի եւ ծածկույթի: Մենք շարունակաբար աշխատում ենք ցանցի բարելավման ուղղությամբ` հատկապես հաշվի առնելով մեր հաճախորդների մշտապես աճող թիվը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նոյեմբերին Beeline-ը բարելավել էր երկրորդ եւ երրորդ սերնդի ցանցերի ծածկույթը «Զվարթնոց» օդանավակայանում: