14:14 | 10.12.14 | Նորություններ | 3716
Երեւանի Ավան համայքնում բացվել է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակը։ Այն գործում է Իսահակյան թաղամաս 1բ/1 հասցեում:
Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 9:00-ից մինչեւ 20:00-ը, իսկ շաբաթ օրերին` 09:00-ից 18:00-ը:
«Աշխատելով «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո, մենք կատարելագործում ենք ոչ միայն մեր ծառայություններն, այլեւ մեծ ուշադրության ենք դարձնում մեր բաժանորդների սպասարկման որակին: Վստահ եմ, որ նոր գրասենյակում թաղամասի բնակիչների համար մեր ծառայություններից օգտվելը կդառնա ավելի հաճելի եւ հարմարավետ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ներկայումս Հայաստանում գործում է Beeline-ի 79 գրասենյակ, որոնցից 53-ը` մարզերում, իսկ 26-ը` Երեւանում։