09:21 | 29.11.14 | Նորություններ | 2192
Orange-հայտնում է, որ իր կենտրոնական խանութում Apple ընկերության ամենավերջին սմարթֆոնները կարելի է ձեռք բերել հավելյալ զեղչերով:
Օrange-ն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս իրենց հին iPhone 4-ից 5S մոդելները փոխարինել iPhone 6 եւ iPhone 6 Plus նոր սմարթֆոններով:
Այս հատուկ առաջարկը գործում է առաջին 100 բաժանորդների համար, ովքեր նոր iPhone-ները ձեռք կբերեն Orange-ի կենտրոնական խանութից՝ 12 կամ 24 ամսով միանալով Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից որեւէ մեկին:
Հավելյալ զեղչերը տրամադրվելու են iPhone 4, iPhone 4S, iPhone 5, iPhone 5C եւ iPhone 5S մոդելների համար:
«Այս հինգ տարիների ընթացքում Orange-ը դարձել է բարձրակարգ հեռախոսների, մատչելի առաջարկների ու հետվաճառքային սպասարկման որակյալ ծառայությունների ամբողջական փաթեթ ձեռք բերելու լավագույն վայրը: Մենք ուրախ ենք մեր բաժանորդներին բացառիկ հնարավորություն ընձեռել իրենց հին iPhone-ները հանձնելու դիմաց` iPhone 6 եւ iPhone 6 Plus սմարթֆոնները ձեռք բերել հավելյալ զգալի զեղչերով», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Առանց Orange-ի ամսական բաժանորդագրությունների՝ iPhone 6 16GB մոդելը կարելի է ձեռք բերել 399 000 դրամով, իսկ 64GB մոդելը՝ 459 000 դրամով: iPhone 6 Plus 16GB մոդելը հասանելի է 469 000 դրամով, իսկ iPhone 6 Plus 64GB-ը՝ 539 000 դրամով:
Orange-ի Դելֆին, Պանտերա եւ Թիթեռ ամսական բաժանորդագրություններին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում այս նոր սմարթֆոնները կարելի է ձեռք բերել զեղչված գներով: Պանտերա ամսական բաժանորդագրության օգտատերերը զեղչից բացի կստանան ներառված շարժական ինտերնետի լրացուցիչ փաթեթ:
Սակագների եւ փախանակման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ այս հղումով www.orangearmenia.am/iphone6/buyback: