15:18 | 05.11.14 | Նորություններ | 3096
Beeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանում համարների տեղափոխելիության ծառայության (MNP) մեկնարկից ի վեր Beeline-ի ցանց է անցել ավելի քան 6 000 բաժանորդ:
«Ծառայության գործարկման յոթ ամիսների արդյունքում Beeline-ը պահպանում է առաջատարի դիրքերն ըստ իր ցանց տեղափոխված բաժանորդների թվի: Դրական դինամիկա է պահպանում նաև MNP ծառայությունից օգտվող բաժանորդների ցուցանիշը: MNP ծառայության գործարկման ամբողջ ընթացքում շուրջ 500 բաժանորդ տեղափոխվել են այլ ցանցեր, սակայն այնուհետև նորից վերադարձել են Beeline-ի ցանց», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
«Շատ հաճելի է, որ Beeline-ը MNP-ի գործարկման յոթ ամիսների արդյունքներով առաջատար է տեղափոխված հաճախորդների թվով: Ավելին՝ Beeline-ի ցանցին ավելի շատ հաճախորդներ են միանում, քան հեռանում: «Պարզ, հարմար, քեզ համար» - ահա այն կարգախոսը, որով մենք առաջնորդվում ենք թե´ մեր հաճախորդների սպասարկման, և թե´ սակագնային քաղաքականության շրջանակում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն հաճախորդներին, ովքեր իրենց նախապատվությունը տվել են Beeline-ին», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։