11:36 | 13.10.14 | Նորություններ | 1160
ԱՄՆ-ում կայացել է «CyArk’s 500 Challenge» հայկական պատմական հուշարձանների թվայնացման ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառում:
Միջոցառումը կազմակերպել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը «ՍայԱրք» միջազգային մշակութային ժառանգության թվայնացման պահպանման ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի հովանու ներքո:
Նախաձեռնությունը հետապնդելու է երկու հիմնական նպատակ: Նախ «ՍայԱրկ»-ի մասնագետները «Թումո» կենտրոնի ուսանողներին կսովորեցնեն ճարտարապետական կոթողների թվայնացման լազերային նոր տեխնոլոգիաներ: Այնուհետ երկու կառույցները համատեղ կիրականացնեն հայկական 500 պատմական հուշարձանների թվային փաստաթղթավորումը: Արդյունքում կստեղծվեն այդ կոթողների 3D մոդելները, որոնք պահպանվելու են համացանցում՝ ինտերակտիվ կերպով առցանց գործող համապատասխան կայքում:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ երիտասարդության կրթության գործում նոր տեխնոլոգիաների ներդնումը երկրի ապագայի հրամայականներից է: