16:43 | 09.10.14 | Նորություններ | 3734
Beeline-ը հայտարարում է Տավուշի մարզում վաճառքի եւ սպասարկման դիլերական գրասենյակի բացման մասին: Գրասենյակը գտնվում է Բագրատաշեն սահմանային անցակետի մոտ եւ աշխատելու է երկուշաբթիից-կիրակի` ժամը 10:00-ից մինչեւ 19:00-ն առանց ընդմիջման:
«Բագրատաշեն սահմանային անցակետի մոտ գրասենյակի բացումը հատուկ կարեւորություն ունեցող իրադարձություն է մեզ համար, քանի որ Բագրատաշենը հանդիսանում է բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների կարեւորագույն կենտրոն եւ Հայաստանում ամենամարդաշատ մաքսային կետերից մեկը: Մեզ համար շատ կարեւոր է Beeline-ի պարզ եւ հարմար ծառայությունները հասանելի դարձնել ոչ միայն Հայաստանի բնակիչներին, այլ նաեւ երկրի հյուրերին», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ ներկայումս Հայաստանում գործում է Beeline-ի 80 վաճառքի եւ սպասարկման գրասենյակ: