15:24 | 06.10.14 | Նորություններ | 3392
Beeline-ն արժանացավ «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը «Տարվա լավագույն հանրային ծառայող եւ տարվա լավագույն ապրանքանիշ» չորրորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակներում:
Մրցանակը տրվում է «Համազգային վստահություն» խորհրդի կողմից՝ ֆիքսված, բջջային ու ինտերնետ կապի ծառայությունների եւ սպասարկման որակի համար:
«Տարվա լավագույն հանրային ծառայող եւ տարվա լավագույն ապրանքանիշ» ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է ներկայացնել ու խրախուսել տնտեսության եւ հանրային ծառայության ոլորտներում լավագույնի կոչմանն արժանացած հանրային ծառայողներին ու կազմակերպություններին: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է ավելի քան 40 ընկերություն եւ հանրային ծառայող: Անվանակարգերը հատկացվում են բնակչության շրջանում իրականացված հարցումների, փորձագետների գնահատման եւ ԶԼՄ-ների բովանդակային վերլուծության արդյունքում:
«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել համաժողովի կազմակերպիչներին` այս պատվավոր մրցանակի եւ բարձր ու պարտավորեցնող կոչման համար: Ձեր գնահատականը նախեւառաջ վկայում է հասարակության եւ հաճախորդների կողմից մեր ընկերության հանդեպ բարձր վստահության եւ ճանաչման մասին: Սա եւս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ Beeline-ը մշտապես աշխատում է ծառայությունների զարգացման եւ սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ, եւ այն, որ մեզ հետ պարզ է ու հարմար: Միեւնույն ժամանակ, «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր»-ի կոչումը նոր խթան է մեզ համար` հետագա կատարելագործման եւ նոր բարձունքներ նվաճելու գործում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: