16:13 | 03.10.14 | Նորություններ | 2190
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ «Արմենակ եւ Աննա Թադեոսեաններ» բժշկական կենտրոնի մանկական վերականգնողական եւ ցերեկային խնամքի հաստատություն հաճախում է 40 երեխա. 26-ը` գյուղաբնակ, իսկ 14-ը` քաղաքաբնակ: 2013-2014 թթ. ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենտրոնին է հատկացրել է ավելի քան 23 մլն. 850 հազար դրամ:
Ինչպես հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայությունը, երեխաների եւ սպասարկող անձնակազմի համար կազմակերպվել է օրական երկանգամյա սնունդ, կահավորել են ննջասենյակները:
«Մենք ուրախությամբ ենք համագործակցում այս կենտրոնի հետ, որտեղ hատուկ կարիքներ ունեցող երեխաները ստանում են անհրաժեշտ հետեւողական մասնագիտական բուժում: Համոզված ենք, որ դրական տեղաշարժ եւ առաջընթաց կարելի է գրանցել, եթե այս երեխաները զգան մեր հոգատարությունը, ուշադրությունը եւ աջակցությունը, ինչն ամենակարեւորն է երեխաների հետ աշխատելիս»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Վերականգնողական ծառայությունները մատուցվում են բազմամասնագիտական թիմի անդամների համագործակցության շնորհիվ եւ հնարավորություն են տալիս սահմանափակ կարողություններով երեխաներին ստանալու համակարգված բժշկահոգեբանական եւ մանկավարժական օգնություն:
Բացի անհատական բուժումից, երեխաները մասնակցում են խմբային պարապմունքների, որոնք անցկացվում են հարմարավետ, գեղեցիկ կահավորված խաղասենյակներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կենտրոնում ստեղծվել է նաեւ բացօթյա խաղահրապարակ, որտեղ երեխաները իրենց ազատ ժամանցի ամբողջ ընթացքում գտնվում են հատուկ վերապատրաստում անցած դայակների հոգատար խնամքի ներքո:
Նշենք, որ կենտրոնն իր գործունեությունը ծավալում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի օժանդակությամբ` 2014թ.-ի մարտից: