16:46 | 18.09.14 | Նորություններ | 3888

Beeline-ը պարգեւատրել է «Ի՞նչ է ֆորտունան ինձ համար» մրցույթի հաղթողներին

Beeline-ը պարգեւատրել է «Ի՞նչ է ֆորտունան ինձ համար» խորագրով մրցույթի հաղթողներին, որն անց էր կացվել Facebook եւ Odnoklassniki սոցիալական ցանցերի Beeline Armenia պաշտոնական էջերում։
 
Հաղթողների պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Ամիրյան 3 հասցեում գտնվող վերաբացված Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում, ուր հրավիրվել էին լավագույն աշխատանքների հեղինակները:

Երեւանաբնակ Նվարդ Հակոբյանի ու Վանաձորից Նաիրա Ալիխանյանի լուսանկարները, որոնք հավաքել էին առավելագույն քվեներ, պարգեւատրվել են Samsung Galaxy S4 մոդելի հեռախոսներով։ Samsung Galaxy S4 հեռախոսներով են պարգեւատրվել նաեւ Աշոտ Բեգլարյանը եւ Լիլիթ Հակոբյանը, որոնց աշխատանքները լավագույնն էին ճանաչվել լուսանկարիչներից ու Beeline ներկայացուցիչներից  կազմված հանձնաժողովի կողմից:

«Beeline-ի անունից սրտանց շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին եւ շնորհակալություն հայտնում բոլորին մասնակցության, ինչպես նաեւ գեղեցիկ ու հետաքրքիր լուսանկարների համար: Հավատացած ենք, որ այս փոքրիկ մրցանակները եւ այն դրական զգացողություններն, որ ստացաք այսօր, կօգնեն ձեզ կյանքը դարձնել ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը:
 
Նշենք, որ «Ի՞նչ է ֆորտունան ինձ համար» լուսանկարների մրցույթը մեկնարկել էր սույն թվականի օգոստոսի 8-ին։ Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է ավելի քան 150 աշխատանք։

Սոցիալական կայքերից յուրաքանչյուրում մրցույթի հաղթող է ճանաչվել երկուական մասնակից` առավելագույն թվով քվե հավաքած եւ հատուկ հանձնաժողովի կողմից ընտրված լուսանկարների հեղինակները: Հաղթող մասնակիցների աշխատանքներին կարելի է ծանոթանալ Facebook եւ Odnoklassniki սոցիալական ցանցերի «Beeline Armenia» էջերում: