15:57 | 05.09.14 | Նորություններ | 3155

Beeline-ը սկսում է Նորաշեն համայնքի ֆիքսված կապի թվայնացման աշխատանքները

Beeline–ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների եւ բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, 2014թ. սեպտեմբեր ամսին Տավուշի մարզի Նորաշեն համայնքում մեկնարկել է ֆիքսված կապի թվայնացման եւ գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները:

Թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչեւ սեպտեմբերի 26-ը, Նորաշեն համայնքի բնակիչներին հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի եւ ADSL2+ տեխնոլոգիաներով լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայությունները: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն նաեւ սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ, կտեղադրվեն օպտիկամանրաթելային մալուխներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:

«Հավատարիմ մնալով մարզերի հավասարաչափ զարգացման ռազմավարությանը` Beeline-ը շարունակում է ֆիքսված կապի ենթակառուցվածքների եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունների զարգացումը Հայաստանի ողջ տարածքում: Մենք առանձնապես կարեւորում ենք բարձրորակ կապի ապահովումը սահմանամերձ բնակավայրերում եւ ուրախ ենք, որ ցանցի արդիականացման շնորհիվ մեր ներդրումը կունենանք սահմանամերձ Նորաշեն գյուղի բնակիչների կյանքն ավելի լավ դարձնելու գործում»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը հավասարաչափ իրականացնում է թվայնացման աշխատանքներ ողջ ՀՀ տարածքում։ Ավելի վաղ, հունիս ամսին թվայնացվել էր Տավուշի մարզի Նավուր համայնքը։ 2013թ. վերջի դրությամբ Երեւան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի մակարդակը կազմում է 100%։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում թվային կայաններին միացված է Beeline ֆիքսված կապի բաժանորդների 86%-ը։