17:56 | 28.08.14 | Նորություններ | 3734
Beeline-ը հայտարարել է ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների սակագների զգալի իջեցման մասին, որոնք ուժի մեջ կմտնեն 2014թ. սեպտեմբերի 1-ից: Նոր սակագները կգործեն Հայաստանում Beeline-ի ֆիքսված հեռախոսակապի բոլոր բաժանորդների համար:
Ըստ նոր սակագների` անվճար րոպեների փաթեթի օգտագործումից հետո բոլոր տեղական ելքային զանգերը դեպի Beeline-ի ֆիքսված ցանցի համարներ կարժենան 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ): Ելքային զանգերը դեպի ֆիքսված կապի այլ օպերատորների ցանցեր, ինչպես նաեւ Beeline ցանցի ներսում միջքաղաքային զանգերն ու դեպի ԼՂՀ ֆիքսված ցանց զանգերը կարժենան 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ)։
«Մեր նպատակը հաճախորդներին ավելի մոտ լինելն է, որի համար մենք անում ենք հնարավոր ամեն ինչ: Քաղաքային ֆիքսված հեռախոսակապի մեր նոր սակագները ոչ միայն նշանակալիորեն ավելի ձեռնտու են, այլեւ էապես ավելի պարզ են ու հասկանալի: Այժմ անվճար սահմանաչափը գերազանցող բոլոր տեղական զանգերը, ինչպես նաեւ դեպի Հայաստանի եւ ԼՂՀ ցանկացած ֆիքսված համարներ բոլոր զանգերը կարժենան 5 դրամ մեկ րոպեի համար», - նշել է “ԱրեմնՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: