14:29 | 20.08.14 | Նորություններ | 4275

Orange-ը մեկնարկում է «Հայաստանի սմարթֆոնիզացիա» արշավը

Orange ընկերությունը այսօրվանից մեկնարկում է «Հայաստանի սմարթֆոնիզացիա» արշավը` ուղղված կանխավճարային եւ ամսական բաժանորդագրության ձայնային ծառայությունների նոր բաժանորդներին:  

Արշավը հնարավորություն կտա ժամանակակից սմարթֆոնները եւ բջջային ինտերնետն ավելի հասանելի դարձնել Հայաստանում: Մինչեւ սեպտեմբերի 30-ը բոլոր նոր բաժանորդները եւ նրանք, ովքեր ցանկանում են իրենց համարն այլ ցանցերից տեղափոխել  Orange, կարող են բերել իրենց հին բջջային հեռախոսը Orange-ի ցանկացած խանութ եւ, միանալով Orange-ի կանխավճարային ծառայություններին կամ “Արծիվ” ամսական բաժանորդագրությանը, հնարավորություն ստանալ Alcatel Pixi 2 Max նոր սմարթֆոնը ձեռք բերել 50% զեղչով` 29 900 դրամով: Կանխավճարային ծառայությունների բաժանորդները զեղչից բացի մեկ տարվա ընթացքում կստանան նաեւ ամսական 100 ՄԲ բջջային ինտերնետ»,- նշել է Օրանժ Արմենիայի Բրենդի եւ հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանը՝ հավելելով, որ, հավաքելով հին հեռախոսները, Orange-ը միաժամանակ նպաստելու է շրջակա միջավայրի պահպանմանը եւ նոր կյանք է տալու այդ հեռախոսներին:

Նրա խոսքով, ամսական բաժանորդագրություններ նախընտրող բաժանորդները «սմարթֆոն կես գնով» առաջարկից օգտվելուց բացի կստանան նաեւ պլանշետ՝ որպես նվեր ընտանիքի անդամներից որեւէ մեկի համար: Առաջարկը հասանելի կլինի Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ 4000 եւ բարձր ամսական բաժանորդագրություններին՝ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում:

Հավելենք, որ այսօրվանից հասանելի կլինի Orange-ի 041 կոդով հեռախոսահամարը: Բացի դա, այսօրվանից մինչեւ սեպտեմբերի 30-ը միանալով Orange-ի Ինտերնետ Հիմա  ծառայությանը, բաժանորդները կստանան 5 ԳԲ արագությամբ անսահմանափակ  ինտերնետ՝ 5000 դրամով: