17:41 | 23.06.14 | Նորություններ | 2771

Հայաստանի բիզնես հատվածը ծանոթացավ նոր տեխնոլոգիական լուծումներին

«Խելացի լուծումներ` բիզնեսի համար» խորագրի ներքո հունիսի 20-21-ը կայացավ 7-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Ֆորումին մասնակցեցին եւ իրենց տեխնոլոգիական լուծումները ներկայացրեցին 64 կազմակերպություն, որից 51-ը` տեղական, իսկ 13-ը` արտասահմանյան: Երկօրյա ֆորումն ունեցավ ավելի քան 3000 այցելու, ինչը կրկնակի ցուցանիշ է նախորդ տարվա համեմատ:

«Այս տարի բիզնես ֆորումը գրանցեց թե որակական, թե քանակական աճ նախորդ տարիների համեմատ: Միջոցառումը հետաքրքիր էր եւ բիզնես հատվածի եւ պետական մարմինների համար, ինչի շնորհիվ ունեցանք այցելուների թվի ավելացում: Բովանդակային առումով նույնպես ֆորումը բավականին հարուստ էր, քննարկվեցին առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, շինարարության, էլեկտրոնային կառավարման, ֆինանսաբանկային բնագավառերի խնդիրները եւ ներկայացվեցին տեխնոլոգիական լուծումներ տվյալ խնդիրների համար»,- ասել է ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր՝ Beeline-ը շարունակաբար աջակցում է այն միջոցառումներին, որոնք նպաստում եմ հեռահաղորդակցության ոլորտի եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը։ Բազմաթիվ անգամներ հանդես գալով որպես ԴիջիԹեք բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր՝ ապացուցել ենք, որ այն հատուկ տեղ է զբաղեցնում այս գործընթացում։ Հավատացած եմ, որ մեր կողմից ներկայացված պարզ, հարմար լուծումներն ոչ միայն կխթանեն ոլորտի զարգացմանն, այլ նաեւ հիմք կհանդիսանան հետագա համագործակցության համար»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ը ֆորումի ընթացքում այցելուներին ներկայացրեց բջջային եւ ֆիքսված կապի, ինչպես նաեւ տվյալների փոխանցման բազմաթիվ նորարարական լուծումներ: Մասնավորապես, «Վիրտուալ մասնավոր ցանցի» (VPN) ծառայությունն, որի միջոցով տարբեր տարածքներում բաշխված գրասենյակները համախմբվում են միասնական կորպորատիվ մասնավոր ցանցում: Դա թույլ է տալիս օպտիմալացնել ընկերության բիզնես գործընթացներն, ապահովել փոխանցվող տեղեկատվության գաղտնիությունը եւ ստանալ կապի բարձր որակ:

Ներկայացվեց նաեւ Հայաստանում միակ ամբողջովին սարքավորված կոմերցիոն call-center, որը թույլ է տալիս հեշտացնել, ավտոմատացնել եւ արագացնել ընկերության եւ հաճախորդի միջեւ փոխհարաբերություների գործընթացը։

Այցելուների եւ մանսակիցների շրջանում մեծ հետաքրքություն առաջացրեց  «My Beeline Armenia»  բջջային հավելվածը, որն իր տեսակով եզակի լուծում է: Այն հնարավորություն է տալիս ինքնուրույն կառավարել անձնական գրասենյակը, ակտիվացնել/ապակտիվացնել Beeline ծառայությունները, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն սակագնային փաթեթների եւ ծառայությունների վերաբերյալ եւ ծանոթանալ ընկերության նոր առաջարկներին եւ նորություններին։

Նշենք, որ միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորներն են Կոնվերս բանկը եւ ռուսական «ԱՌինտեգ» ընկերությունը: