17:02 | 20.06.14 | Նորություններ | 2543
Ամառային հանգիստն անհոգ կազմակերպելու եւ, առհասարակ, օրվա վազքը կրճատելու համար ֆինանսական նորարարական ծառայություններ առաջարկող ՄոբիԴրամ ընկերությունը շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը` հաճախորդներին օգնելով տեխնիկայի հնարավորությունները ծառայեցնել սեփական կարիքներին:
Բջջային հեռախոսը հաղորդակցվելու միջոցից բացի նաեւ ֆինանսական հրաշալի գործիք է` ժամանակը գնահատողի համար: ՄոբիԴրամն իր ծառայությունների փաթեթով թույլ է տալիս ակնթարթային դրամական փոխանցումներ կատարել օրվա ցանկացած պահի, ցանկացած վայրում` առանց լրացուցիչ ջանքեր գործադրելու:
Կարեւոր է իմանալ, որ էլեկտրոնային այս դրամապանակի ծառայություններից հնարավոր է օգտվել ցանկացած մոդելի բջջային հեռախոսով: Այսինքն`գործարք կատարելու համար ամենեւին կարիք չկա ունենալ սմարթֆոն կամ օգտվել ինտերնետային հասանելիության ծառայությունից: ՄոբիԴրամի ծառայություններից կարելի է օգտվել առանց հատուկ ծրագիր ներբեռնելու:
Բջջայինից` բջջային, դրամական ակնթարթային փոխանցումների հնարավորությունը առաջարկվող հարմարավետ լուծումներից մեկն է: Դրա համար պարզապես անհրաժեշտ է, որ գումար փոխանցողն ու այն ստացողը լինեն Մոբիդրամի հաճախորդ: Ծառայության միջնորդավճարը կազմում է ընդամենը 30 դրամ: Այսպես, բջջայինով ՄոբիԴրամի Ձեր հաշվից ՄոբիԴրամի մեկ այլ հաճախորդի հաշվին գումար փոխանցելու համար, անհրաժեշտ է հեռախոսով մուտքագրել *444*ստացողի բջջային հեռախոսահամարը*գումար# հրահանգը:
ՄոբիԴրամի հաճախորդները հնարավորություն ունեն նաեւ կանխիկացնելու իրենց հաշվին եղած կամ փոխանցված գումարը: Դրա համար անհրաժեշտ է բջջայինից կամ անձնական էջից ուղարկել կանխիկացման հրահանգ, SMS հաղորդագրությամբ ստանալ գաղտնի կոդ եւ անձնագրով կամ նույնականացման քարտով ներկայանալ ՄոբիԴրամի սպասարկման որեւէ կենտրոն: Գումարը կարելի է կանխիկացնել նաեւ «Կոնվերսբանկի» եւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի» խմբի մասնաճյուղերում:
Բջջայինից ուղարկվող կանխիկացման հրահանգը ուղարկվում է *444*1*գումար# ձեւաչափով եւ հաստատվում PIN-ով:
ՄոբիԴրամը նաեւ առաջարկում է ակնթարթային դրամական եւ բանկային փոխանցումներ, վարկերի մարում, տարատեսակ առցանց ծառայությունների եւ ապրանքների դիմաց վճարումներ, կոմունալ եւ պետական բյուջե ուղղված վճարումներ եւ այլն: