14:51 | 02.06.14 | Նորություններ | 2111
Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ կազմակերպել էր տոնական միջոցառում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Հայաստանի բոլոր անկյուններից ժամանած հազարավոր երեխաներ իրենց ծնողների հետ հնարավորություն ունեցան մասնակցելու ստեղծագործական խմբակների։
«Երեխաների պաշտպանության միջազգային օրն ինձ համար ամենալուսավոր օրերից մեկն է։ Սրտանց շնորհավորում եմ բոլորին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և ցանկանում, որ այսօրվա պայծառ տրամադրությունը և մեծ ոգևորությունն ուղեկից լինի Ձեզ ողջ տարվա ընթացքում։ Իսկ մենք որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր կշարունակենք աջակցել բոլոր այն ծրագրերին, որոնք կյանքը կդարձնեն ավելի լավ», - ասաց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: