16:01 | 30.05.14 | Նորություններ | 4917
Հունիսի 20-21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որի շրջանակում ԱրմենՏել ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հանդես կգա մի շարք տեխնոլոգիական եւ նորարարական լուծումներով:
«ԴիջիԹեք բիզնես ֆորումը հատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի զարգացող բիզնես միջավայրում: Սա եզակի հարթակ է գործարար կապեր հաստատելու, նոր գործընկերներ եւ հաճախորդներ ներգրավելու համար: Այս տարի ԱրմենՏել ընկերությունը ֆորումին կներկայացնի Blackberry Enterprise Service Enterprise 10 (BES) ծառայությունը, կոմերցիոն զանգերի կենտրոնը, My Beeline Armenia բջջային հավելվածը: Հանդես կգանք նաեւ բիզնես ընկերությունների համար նախատեսված մի շարք հետաքրքիր լուծումներով»,- հայտարարել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ԴիջիԹեք բիզնես ֆորում 2014-ին կմասնակցեն տեղական, ռուսաստանյան եւ վրաստանյան շուրջ 50 ընկերություններ:
Այցելուների թիվը կհասնի 3000-ի, որոնցից 500-ը կլինեն ընկերությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:
Նշենք, որ ԴիջիԹեք գործարար համաժողովն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր հովանավորն է ԱրմենՏել ընկերությունը: Համաժողովի հովանավորներն են նաեւ Կոնվերս բանկը եւ ռուսաստանյան Arinteg ընկերությունը: