12:53 | 23.05.14 | Նորություններ | 2138
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի վետերան մանկավարժների միությանը:
Ծրագրի շրջանակում «ԱրմենՏել»-ի նախաձեռնությամբ Հայաստանի մանկավարժ վետերանների միության համար հասանելի են դարձել ժամանակակից տեխնոլոգիաները եւ բարձրորակ ինտերնետ կապը։
«Մենք ուրախ ենք օգնել Հայաստանի վաստակավոր մանկավարժներին փոխանցելու իրենց երկարամյա հարուստ փորձը եւ գիտելիքները՝ օգտագործելով ամենաժամանակակից լուծումները», - ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հայաստանի մանկավարժ վետերանների միության նախագահ Ստելա Դավթյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել «ԱրմենՏել»-ին, նշելով որ ընկերության աջակցության շնորհիվ մանկավարժներ կարող են շարունակել իրենց կյանքի գործը:
«ԱրմենՏել»-ը միությանը աջակցում է 2010թ-ից: