Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն հայկական Armtab եւ Armphone ունի:
Ռուսաստանի կառավարության ղեկավարն այդ մասին ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ հարցազրույցում.
- Լսել ենք, որ հայերը ձեզ այֆոնի իրենց տարբերակն են նվիրել:
- Այո, նրանք ինձ արմֆոն եւ արմթաբ են նվիրել, բայց դրանք այս գրասենյակում չեն:
Արմթաբը առաջին անգամ ներկայացվեց Երեւանում 2013թ. դեկտեմբերին: Պլանշետի արտադրությամբ զբաղվում է Technology and Science Dynamics ընկերությունը, որը ստեղծվել է ամերիկյան Minno Tablet-ի կողմից:
Այստեղ կարող եք կարդալ Մեդիամաքսի հարցազրույցը Minno Tablet-ի նախագահ Էրիկ Ռայանի հետ: