17:49 | 12.05.14 | Նորություններ | 3016

Orange-ի բաժանորդներից մեկը ներկա կգտնվի Orange Warsaw Festival 2014 փառատոնին

Այսօր Orange-ը հայտարարել է հատուկ «Բարեւ Վարշավա» SMS վիկտորինայի մեկնարկի մասին, որի հաղթողը կստանա Orange Warsaw Festival 2014 երաժշտական փառատոնին ներկա գտնվելու բացառիկ հնարավորություն:

Orange-ի այն բաժանորդը, ով մինչեւ հունիսի 1-ը առաջինը կհավաքի առավելագույն քանակությամբ միավորներ, կստանա ուղեգիր երկու անձի համար, որը ներառում է ինքնաթիռի տոմսեր, հյուրանոց եւ փառատոնի համերգի տոմս:

Orange Warsaw Festival 2014-ն Orange-ի ամենամեծ երաժշտական միջոցառումներից մեկն է եւ ամենակարեւորը Վարշավայի մշակութային կյանքում: Այս տարի երաժշտական փառատոնը տեղի կունենա հունիսի 13-ից 15-ը: Փառատոնին իրենց մասնակցությունը կունենան David Guetta, Snoop Dogg, Outkast, The Prodigy, Limp Bizkit, The Kooks, The Wombats, Lily Allen, Kings Of Leon, Queens Of The Stone Age, , Kasabian, Pixies, Florence + The Machine եւ այլ աշխարհահռչակ կատարողներ:

«Ուրախ ենք այսօր հայտարարել «Բարեւ Վարշավա» SMS վիկտորինայի մեկնարկի մասին: Այս տարի առաջին անգամ մեր բաժանորդները բացառիկ հնարավորություն կունենան ներկա գտնվել Orange-ի վարշավյան երաժշտական փառատոնին», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Բարեւ Վարշավա» SMS վիկտորինային մասնակցելու համար Orange-ի բաժանորդները 1049 կարճ համարին պետք է ուղարկեն SMS՝ տեքստում նշելով «Orange» բառը, որից հետո կստանան վիկտորինայի հարցերը:

Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար բաժանորդը ստանում է 1 միավոր: Մեկ SMS-ի արժեքը 150 դրամ է: