Մայիսի 30-ին Երեւանի Սիրահարների այգում տեղի կունենա Մոբայլ հավելվածների ցուցահանդես՝ Mobile App Expo 2014-ը:
Ցուցահանդեսը կհյուրընկալի շուրջ 50 ընկերությունների, որոնք կներկայանան «խելացի հեռախոսների եւ սարքերի» համար իրենց մշակած խաղերով, բիզնես, կրթական, ժամանցային եւ սոցիալական ծրագրերով:
Ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ՝ «Մոբայլ հավելվածների աքսելերացիայի ճամբար» (Mobile App Acceleration Camp:MAAC), որի ընթացքում տարածաշրջանի սկսնակ ընկերությունները կաշխատեն փորձագետների հետ WindowsPhone հենքով նորարար հավելվածների գաղափարների վրա:
Լավագույնները AppCampus ծրագրի կողմից կստանան ֆինանսավորում:
Մայիսի 31-ին սկսնակ ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց գաղափարները Imperious Group ռուսական եւ Granatus Ventures առաջին հայկական վենչուրային հիմնադրամներին, Մեդիամաքս-ին հայտնել են mLab-ում:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել info@mlab.am հասցեով, կամ զանգահարել 060 509876 հեռախոսահամարով: