17:03 | 08.05.14 | Նորություններ | 3586
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, մայիսի 7-ից հունիսի 3-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը, որի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:
«Արդեն 10 տարի դասական երաժշտության երկրպագու հանդիսատեսը վայելում է կոմպոզիտորական, կատարողական արվեստի լավագույն նմուշները եւ նորովի է բացահայտում պատկերասրահում ներկայացված գանձերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է լինել այս փառատոնի գլխավոր գործընկերը: Այն նշանակալի երեւույթ է Հայաստանի մշակութային կյանքում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2006 թ-ից փառատոնը հովանավորում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: