16:07 | 08.05.14 | Նորություններ | 3423

Orange-ի «Դեպի Կանն» մրցույթի հաղթողը հայտնի է

Orange Արմենիա ընկերությունն այսօր ներկայացրել է «Դեպի Կանն» վիդեոմրցույթի հաղթողին:

Այս տարի Orange-ի պատվավոր հյուրը Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնում կլինի Անդրանիկ Հարությունյանը:

Orange Արմենիայից նա ստացել է դեպի Կանն ուղեւորության ամբողջական փաթեթ երկու հոգու համար՝ ներառյալ ավիատոմսեր, համար հինգաստղանի հյուրանոցում, անձնական վարորդ եւ մուտք դեպի կինոփառատոն կարմիր գորգով՝ աշխարհահռչակ կինոաստղերի հետ միասին: Մրցույթի հաղթողն իր ընտրած ուղեկցի հետ կմասնակցի փառատոնի՝ մայիսի 21-ի ցուցադրմանը:

«Կաննի կինոփառատոնին ներկա գտնվելն իմ ամենամեծ երազանքներից էր, որը փաստորեն իրականություն կդառնա: Շնորհակալ եմ Orange-ին ինձ նման հնարավորություն ընձեռելու համար»,- նշել է Անդրանիկ Հարությունյանը:

«Այս տարի մեր բաժանորդները մեծ ակտիվությամբ մասնակցել են մրցույթին. բոլոր տեսանյութերն ընդհանուր առմամբ դիտվել են ավելի քան 14 հազար 500 անգամ», - ասել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը՝ շնորհավորելով հաղթողին:

Այս տարի մրցույթին մասնակցել է 20 տեսանյութ: Առավելագույն քվե ստացած մրցույթի մյուս 14 տեսանյութերի հեղինակները ստացել են անակնկալ նվեր Orange-ի եւ «Մոսկվա» կինոթատրոնի կողմից: Մեկ ամսվա ընթացքում նրանք հնարավորություն կունենան անսահմանափակ այցելել «Մոսկվա» կինոթատրոնն իրենց ընտրած անձի հետ: