17:10 | 28.04.14 | Նորություններ | 3697
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է անակնկալներ մատուցել «Խոսում է քաղաքը» եւ «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» ակտիվ փաթեթի բաժանորդներին:
Տարեսկզբին հայտարարված «365» խաղարկությունն իրականացվում է «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով:
Ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել էր խաղարկության չորրորդ փուլի հաղթող 30 բաժանորդի: Ընթացիկ տարում իրականացված 4 խաղարկության արդյունքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը MTS Ego սմարթֆոն է նվիրել 120 բաժանորդի:
Հերթական խաղարկության ընթացքը տեսագրվել է ապրիլի 23-ին: Օգտագործվել է հատուկ մշակված «Microsoft.NET Random class selection on the system time» համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկությանը չեն մասնակցել երկկողմանի անջատված հեռախոսահամարները:
«Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ եւ դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: