13:25 | 11.04.14 | Նորություններ | 3962

ԱրմենՏել-ը պարգեւատրել է մայրության եւ գեղեցկության միամսյակին նվիրված մրցույթի հաղթողներին

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) պարգեւատրել է Odnoklassniki սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված մրցույթի հաղթողներին:

«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մրցանակներ է հանձնել մայրության եւ գեղեցկության միամսյակին նվիրված մրցույթի հաղթողներին։

Գյումրիի բնակիչ Գարիկ Տոնոյանը, ում աշխատանքը հավաքել է առավելագույն թվով քվե, որպես մրցանակ ստացավ Nokia Lumia 720 սմարթֆոն։ Մասիսի բնակիչ Ալինա Զատիկյանը, ում լուսանկարը ճանաչվեց լավագույնը լուսանկարիչներից եւ ԱրմենՏել-ի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, նույնպես պարգեւատրվել է սմարթֆոնով: Մրցույթին մասնակցած եւս 2 լուսանկարի հեղինակ ընկերության կողմից արժանացել են խրախուսական մրցանակների:

«Շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին եւ շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին: Ներկայացված աշխատանքներն էլ ավելի գեղեցկացրեցին եւ յուրահատուկ դարձրեցին այս հրաշալի գարնանային տոնը», - ասել է «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների, ինչպես նաեւ հանձնաժողովի հավանությանն արժանացած աշխատանքների հետ կարող եք ծանոթանալ Beeline Armenia էջում: