14:42 | 08.04.14 | Նորություններ | 4607
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) իր վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում Telcell ընկերության հետ համատեղ բացում է ունիվերսալ վճարումների կետեր:
Առանձին տաղավարներում, հատուկ վերապատրաստված աշխատակիցները կընդունեն վճարումներ բոլոր այն ծառայությունների դիմաց, որոնք հասանելի են Telcell վճարային համակարգով։ Մասնավորապես այնպիսի վճարումներ, ինչպիսին են բոլոր կոմունալ վճարումներն, ավտոկայանատեղի ծառայությունները, բանկային վարկերը, միջազգային դրամային փոխանցումները եւ այլն։
«Մեր հաճախորդների համար առավելագույն պարզություն եւ հարմարավետություն ապահովելու համար «ԱրմենՏել» ընկերությունն իրականացրել է լայնամասշտաբ հարցում Beeline հաճախորդների շրջանում։ Համաձայն հարցման արդյունքների, հաճախորդների մեծամասնությունը ցանկություն է հայտնել վճարել մեր գրասենյակներում ոչ միայն Beeline, այլ նաեւ այլ ծառայությունների դիմաց։ Նման հնարավորությունն իսկապես ժամանակ է խնայում», - ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«2007 թվականին «Թել-Սել» ընկերությունը մեկնարկեց բիզնեսի նոր ուղղություն՝ Հայաստանում ձեւավորելով ինքնասպասարկման տերմինալների օգնությամբ կատարվող վճարումների ընդունման առաջին ցանցը:
Տարիների ընթացքում մենք կարողացանք կառուցել հանրապետության ամենախոշոր վճարումների ընդունման համակարգը։ Ներկայումս, մեր ընկերության վճարային համակարգը հասանելի է ողջ հանրապետությունում։ Մենք կանգ չենք առնում մեր ձեռքբերումներով և անընդհատ ընդլայնում ենք ծրագրերը։ «ԱրմենՏել» ընկերության հետ համատեղ փորձնական մենք բացեցինք մեր առաջին մասնաճյուղը։
Ուրախ եմ տեղեկացնել, որ մենք եկել ենք «ոչ դատարկ ձեռքերով»։ Ծառայությունների ստանդարտ փաթեթից բացի, որոնց դիմաց կարելի է վճարումներ կատարել Telcell մասնաճյուղերի ցանցում, մեր կողմից հնարավորություն է ընձեռնվում ստանալ եւ իրականացնել Unistream փոխանցումներ, այդ թվում նաև հանգստյան օրերին։ Մոտ ժամանակներս, Beeline գրասենյակներ այցելուների համար հասանելի կլինեն նաև այլ հայտնի համակարգեր»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ տնօրեն Արամ Ազատյանը։
Ծրագրի իրականացման առաջին փուլում ունիվերսալ վճարումների կետերը գործում են հետեւյալ հասցեներում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում. Երեւանում՝ Ազատության փ. 24/1, Օհանով փ. 50/3 եւ Սաֆարյան փ. 5, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 1/66, Գյումրիում՝ Գորկու 65։
Մոտ ժամանակներս նախատեսվում է ընդլայնել մայրաքաղաքում գտնվող ունիվերսալ վճարումների կետերի քանակը Հյուսիսային պողոտա 4/1ա, Բաշինջաղյան փ. 191/3 եւ Բագրատունյաց փ. 18 հասցեներում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում: