17:41 | 07.04.14 | Նորություններ | 3353
ՎիվաՍել-ՄՏՍ-ը անակնկալ է մատուցել «Խոսում է քաղաքը» եւ «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» ակտիվ փաթեթի գեղեցիկ սեռի բաժանորդներին:
Ընկերությունը հյուրընկալել է «365» խաղարկության հաղթող կանանց եւ աղջիկներին`անակնկալ նվերը հանձնելու համար:
Այս ընթացիկ տարում կազմակերպված 3 խաղարկության ընթացքում MTS Ego սմարթֆոն է ստացել ՎիվաՍել-ՄՏՍ-ի 90 բաժանորդ:
«Մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով իրականացվող «365» խաղարկության հաջորդ փուլում կխաղարկվի 30 սմարթֆոն` «Խոսում է քաղաքը» եւ «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» ակտիվ փաթեթի բաժանորդների համար: